
2025թ.-ի հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 393.2 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 68.7 մլրդ դրամով կամ 21.2%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 321.6 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 0.3%-ով կամ 913.5 մլն դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 67․8 մլրդ դրամով և կազմել 71․6 մլրդ դրամ։