Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
2025թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․03 մլրդ դոլար է (+1,085 մլն դոլար)
11/04/2025 16:17
Կիսվել

2025թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․03 մլրդ դոլար է (+1,085 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,123,331.6 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 294,619 մլն դրամով կամ 6․1%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 105,793․1 մլն դրամով կամ 4․1%-ով և կազմել 2,498,560.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,300,464.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 198,095.9 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 18%-ով կամ 400,412․2 մլն դրամով և կազմել 2,624,771.1 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,393,455.2 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 222,505.7 և ներքին երաշխիքներ՝ 8,810.2 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի փետրվարի 28-ի 393.26 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 13․03 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․35 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6.67 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի փետրվարի վերջի 11․94 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 9․1%-ով կամ 1,085 մլն դոլարով։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11