Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ղրղզստանից ռեկորդային աճ, Ռուսաստանից՝ շարունակական անկում. մարտին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 292 միլիոն դոլար
21/04/2025 17:56
Կիսվել

Ղրղզստանից ռեկորդային աճ, Ռուսաստանից՝ շարունակական անկում. մարտին Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 292 միլիոն դոլար

Մարտին արտերկրից Վրաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 292 միլիոն դոլար, ինչը 4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վիճակագրությունից։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ազգային բանկը։

Տրանսֆերտների ծավալով ԱՄՆ-ն մնում է առաջատար՝ այդպիսով շարունակելով 2024-ի միտումը, երբ Ռուսաստանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ դադարել է առաջատար լինել։

Տարեկան աճը պայմանավորված է Ղրղզստանից (+155%), Սաուդյան Արաբիայից (+40%), ԱՄՆ-ից (+29%), Մեծ Բրիտանիայից (+24%), Իսպանիայից (+22%) տրանսֆերտների ծավալի աճով։

Խոշոր անկում են գրանցել Ղազախստանը (-44%) և Ռուսաստանը (-29%), ընդ որում՝ անկում գրանցվել է 2023 թվականից ի վեր։

Դրամական փոխանցումների ծավալով ձևավորվել է հետևյալ տասնյակը.

ԱՄՆ՝ 55 միլիոն դոլար,
Իտալիա՝ 50 միլիոն դոլար,
Ռուսաստան՝ 38 միլիոն դոլար,
Հունաստան՝ 24 միլիոն դոլար,
Գերմանիա՝ 24 միլիոն դոլար,
Իսրայել՝ 21 միլիոն դոլար,
Թուրքիա՝ 9 միլիոն դոլար,
Ղրղզստան՝ 7 միլիոն դոլար,
Իսպանիա՝ 7 միլիոն դոլար,
Ղազախստան՝ 7 միլիոն դոլար:

2024 թվականին այլ երկրներից դեպի Վրաստան էլեկտրոնային համակարգով մասնավոր փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 3.3 միլիարդ դոլար, ինչը 18.9%-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6