ՉԻՆԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ
Չինաստանի բանկային համակարգը դուրս է գալիս վերահսկողությունից: Այս մասին է նշում Fitch Ratings վարկանիշային գործակալությունը: Գործակալության փորձագետները նշում են, որ բանկային համակարգում ստվերային վարկերի ծավալներն այնքան մեծ են, որ վերջիններս սպառնում են երկրի տնտեսական կայությանը:
Բանկային գործունեության թափանցիկության ցածր մակարդակն ավելացնում է տնտեսական ռիսկերը: Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ գաղտնի են պահվում կրեդիտորների և ներդրողների անունները: