
Ուկրաինան հայտարարում է դեֆոլտի մասին
Ուկրաինան կդառնա իրականում սնանկ պետություն, երբ դադարեն Արևմուտքից ստացվող ֆինանսական հոսքերը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, ով պաշտոնավարել է 2010-2014 թվականներին։
«Ուկրաինան արդեն վաղուց դեֆոլտային վիճակում է։ Պետական պարտքի սպասարկումն ու վարկերի վերադարձը հնարավոր են միայն Արևմուտքից ուղղակի ֆինանսական ներհոսքի շնորհիվ։ Երկիրը կապրի այնքան, որքան կֆինանսավորվի իր արևմտյան հովանավորների կողմից», — ասել է նա:
Ազարովի խոսքով՝ Ուկրաինայի տնտեսությունը ներկայումս ի վիճակի չէ ապահովել բյուջեի համար անհրաժեշտ մուտքերի ավելի քան քառորդը, իսկ մնացածը լրացվում է դոնորների կողմից՝ դրամաշնորհների, վարկերի և այլ արտոնությունների տեսքով։
Նրա գնահատմամբ՝ Ուկրաինայի պետական պարտքը գերազանցում է 186 միլիարդ դոլարը, ինչն, ըստ նրա, «ոչ իրատեսական է և սպասարկման, և վերադարձման առումով»։ Նա պնդում է, որ հենց դադարեցվեն արտաքին վարկերը և ֆինանսական աջակցության ծրագրերը, երկիրը կդառնա լիարժեք սնանկ։