
Ամերիաբանկն անցկացրել է Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի հերթական փուլը
Ամերիաբանկն անցկացրել է Առաջնային սպասարկման գերազանցության ծրագրի երկրորդ փուլը, որը վարել է հրավիրյալ դասընթացավար, ԱՄՆ Սպասարկման որակի ինստիտուտի մագիստրոս և հուզական բանականության ոլորտում որակավորված քոուչ Անետա Կորոբկինան։ Վերապատրաստման երկրորդ փուլը կազմակերպվել է Բանկի հետգրասենյակային անձնակազմի համար և ուղղված է միավորելու առաջնային սպասարկման ու հետգրասենյակային թիմերի արդյունավետ փոխգործակցությունը՝ սպասարկման բարձր որակ ու շարունակական բարելավում ապահովելու նպատակով։
Վերապատրաստման ընթացքում կատարելագործվել են ներքին դասընթացավարների հմտությունները, այդ թվում նրանց կողմից ներքին դասընթացավարների դասավանդման ու ուսումնական նյութեր մշակելու կարողությունները։
Վերապատրաստումն իրականացվել է բանկում ներդրվող Ուսուցման կառավարման համակարգի գործընթացի ներքո։ Քառօրյա վերապատրաստման երկրորդ բաղադրիչը «Service Mindset» դասընթացն էր, որին մասնակցել են հետգրասենյակային թիմերի ղեկավարները և որի նպատակն էր բարձրացնել սպասարկման առաջնային օղակի և հետգրասենյակային թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը, ինչն, իր հերթին, կխթանի հաճախորդներին մատուցվող սպասարկման որակի շարունակական բարելավմանը։ Թրեյնինգի արդյունքում վերապատրաստվել է 26 ներքին թրեյներ, իսկ Service Mindset» դասընթացին մասնակցել է շուրջ 60 հետգրասենյակային մենեջեր։