Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ինեկոբանկի, EBRD-ի ու GCF-ի միջև Լոնդոնում ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար կանաչ ֆինանսավորման վերաբերյալ համագործակցության պայմանագիր  
15/05/2025 12:22
Կիսվել

Ինեկոբանկի, EBRD-ի ու GCF-ի միջև Լոնդոնում ստորագրվել է 15 մլն ԱՄՆ դոլար կանաչ ֆինանսավորման վերաբերյալ համագործակցության պայմանագիր  

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ԵՎԶԲ/EBRD) և Կանաչ կլիմայի հիմնադրամը (ԿԿՀ/ GCF) համագործակցության պայմանագիր են ստորագրել Ինեկոբանկի հետ՝ տրամադրելով բանկին մինչև 15 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում։

Համագործակցության պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում՝ ԵՎԶԲ-ի 34-րդ ամենամյա համաժողովի և բիզնես ֆորումի ընթացքում։

Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը Ինեկոբանկին է հատկացնում 11.25 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ Կանաչ կլիմայի հիմնադրամը՝ 3.75 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։ Վարկային միջոցներն ուղղվելու են դեպի կանաչ տնտեսություն անցմանն աջակցելուն։ Մասնավոր բիզնեսները հնարավորություն կստանան ներդրումներ կատարել էներգաարդյունավետ և կլիմայի փոփոխությանը դիմակայող տեխնոլոգիաներում, որոնք բարձրացնում են արտադրողականությունը և նվազեցնում ծախսերը։

Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանն իր գոհունակությունն է հայտնել Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի հետ ևս  մեկ անգամ ջանքերը միավորելու և կանաչ տնտեսության զարգացմանն աջակցելու առթիվ։

«Ինեկոբանկի և ԵՎԶԲ-ի միջև ձևավորված երկարամյա և վստահելի համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս իրականացնել ծրագրեր, որոնք միտված են տնտեսության կայուն զարգացմանն ու շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Ֆինանսական այս փաթեթը՝ ԿԿՀ- ի համաֆինանսավորմամբ, նոր խթան է՝ աջակցելու մեր երկրում գործող բիզնեսներին ներդրումներ կատարել կանաչ տնտեսությանը նպաստող ոլորտներում և հնարավորություն տալ ավելի շատ փոքր և միջին ձեռնարկությունների հասնել իրենց բիզնես նպատակներին կայուն զարգացման ճանապարհով»- նշել է Հայկ Ոսկանյանը։

Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են «կանաչ նախագծերի» ֆինանսավորմանը՝ ներառյալ վերականգնվող և արևային էներգիայի կիրառմանն ուղղված լուծումները, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց հավասար հնարավորություններին այդ ծրագրերից օգտվելու հարցում։

Ինեկոբանկը տարածաշրջանի առաջատար բանկերից է, որն առաջարկում է մանրածախ ու կորպորատիվ բանկային ծառայություններ` ուղղված յուրաքանչյուր անհատի և բիզնեսի ֆինանսական կարիքներին: Բանկը նաև ԵՎԶԲ-ի վստահելի և երկարամյա գործընկերն է մի շարք ռազմավարական նախաձեռնություններում՝ այդ թվում կանաչ ֆինանսավորման և մասնավոր հատվածի կայուն ու նորարարական զարգացումը խթանելու ուղղությամբ։ 

Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը1992 թվականից ի վեր, Հայաստանում իրականացրել է ավելի քան 2,5 միլիարդ եվրոյի ներդրումներ 220-ից ավել նախագծերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում՝ կարևորելով մասնավոր հատվածի զարգացումը։ 

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6