
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 32 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 41 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են դրամով վարկավորման ծավալի աճ և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալի անկում:
Նշենք, որ հունիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 30.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 56.2 մլն ԱՄՆ դոլար: