
2025թ.-ի հունվար-ապրիլին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 992․2 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-ապրիլին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 992․2 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 128․8 մլրդ դրամով կամ 14․9%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 931․3 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 14%-ով կամ 114․2 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն աճել է 14․6 մլրդ դրամով և կազմել 60․9 մլրդ դրամ։