Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
2025թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․6 մլրդ դոլար է (+1,537 մլն դոլար)
11/06/2025 15:53
Կիսվել

2025թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․6 մլրդ դոլար է (+1,537 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի ապրիլի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,299,574.7 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 618,541․4 մլն դրամով կամ 13․2%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը աճել է 290,428․8 մլն դրամով կամ 11․8%-ով և կազմել 2,750,423.9 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,547,821.5 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 202,602.4 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 14․8%-ով կամ 328,112․6 մլն դրամով և կազմել 2,549,150.8 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,371,711.8 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 169,354.3 և ներքին երաշխիքներ՝ 8,084.7 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի ապրիլի 30-ի 389.45 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի ապրիլի 30-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 13․6 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 7․06 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6.55 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի ապրիլի վերջի 12․07 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 12․7%-ով կամ 1,537 մլն դոլարով։

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84