
2025թ.-ի ապրիլի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 1․83 տրլն դրամ (+9%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. ապրիլի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,838,130 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 9%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 14.2%-ով և կազմել 964,986 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն նվազել է 7.8%-ով և կազմել 359,018 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 14․9%-ով և կազմել 499,513 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը նվազել է 16%-ով և կազմել 14,452 մլն դրամ։