ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 33 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 40 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար: ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը դրամով և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները պահպանել են գրեթե նույն մակարդակում:
Նշենք, որ նախորդ շաբաթ՝ հ,ունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար: