
ԱՄՀ-ն կգնահատի Ուկրաինայի կողմից վարկային ծրագրի պահանջների կատարումը
Այն բանից հետո, երբ Ուկրաինան ճանաչվեց որպես մասնակի դեֆոլտ արձանագրած երկիր, Միջազգային արժութային հիմնադրամը որոշել է գնահատել, թե որքանով է Կիևը կատարում գործող վարկային ծրագրով սահմանված պահանջները։ Այս մասին հայտնել է ԱՄՀ հաղորդակցությունների վարչության տնօրեն Ջուլի Կոզակը։
«ԱՄՀ-ի աշխատակազմը կգնահատի՝ արդյոք պահանջները կատարվում են՝ համաձայն պարտքի մարման նպատակով միջոցների տրամադրման քաղաքականության», – նշել է Կոզակը։
Հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ վարկանիշային S&P Global Ratings գործակալությունը Ուկրաինայում հայտարարել է դեֆոլտ, այսպես կոչված, ՀՆԱ-վարանտների (ՀՆԱ-ին կապակցված արժեթղթեր) գծով։ Կիևը չի կատարել 0.67 միլիարդ դոլար պարտավորություն՝ վճարումը, որը նախատեսված էր կատարել 2025 թվականի հունիսի 2-ին։