
Ամիօ բանկը ներկայացրեց բիզնեսի համար նախատեսված ծառայությունները «Energy for Sales» workshop-ի ընթացքում
«Energy for Sales» workshop-ի շրջանակում Ամիօ բանկը հանդես եկավ որպես աջակցող գործընկեր՝ ներկայացնելով բիզնեսի համար նախատեսված իր ծառայություններն ու դրանց առավելությունները։ Մասնակիցներին ներկայացվեց շուկայում արդեն իսկ վստահություն վայելող Ամիօ լիզինգը և լիզինգից օգտվելու առավելությունները, ՄՓՄՁ՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող բիզնես վարկը իր շահավետ պայմաններով, ինչպես նաև հատուկ իրավաբանական անձանց համար նախատեսված, բազմաթիվ առավելություններ ընձեռող Visa Signature Business վճարային պրեմիում քարտը։
Ամիօ բանկը ներկայացրեց նաև հատուկ առաջարկ, որի շրջանակում՝ մինչև հուլիսի 31-ը, Visa Signature Business քարտը հնարավոր է ձեռք բերել զեղչված արժեքով և օգտվել բիզնեսին ընձեռած բազմաթիվ հնարավորություններց և զեղչերից։ Օրինակ՝ անվճար մուտքի հնարավորություն օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ճամփորդական ապահովագրություն, ինչպես նաև բազմատեսակ զեղչեր միջազգային առաջատար ընկերություններից միայն ձեռնարկատերերի և ձեռնարկությունների համար:
Մանրամասներին ծանոթացեք հղմամբ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից