Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները
18/06/2025 17:21
Կիսվել

Ակբա բանկն ամփոփում է տարվա արդյունքները

Ակբա բանկը բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփել է 2024 թվականի արդյունքներն ու սահմանել բանկի զարգացման առաջիկա ուղղությունները։

2024 թվականին բանկը զգալի առաջընթաց է գրանցել կորպորատիվ կառավարման ոլորտում՝ բարձրացնելով բաժնետերերի և ներդրողների վստահությունը։ Այս առումով առանձնահատուկ կարևորություն ունի Զարգացման ֆրանսիական գործակալության խմբի դուստր ընկերություն Պրոպարկոյի՝ Ակբա բանկի բաժնետեր դառնալու փաստը, ինչը վկայում է Ակբայի նկատմամբ վերջինիս ունեցած բարձր վստահության մասին։ Պրոպարկոն 2024-ին ձեռք բերեց Ակբա բանկի բաժնետոմսերի 10%-ը։

2024-ը նաև միջազգային կազմակերպությունների հետ գործընկերության աննախադեպ զարգացման տարի էր. Ակբան կնքեց ռեկորդային վարկային պայմանագրեր և ռիսկերի բաշխման գործարքներ.

Բացի այս, 2024-ին Ակբա բանկն ու American Express-ը նաև հայտարարեցին իրենց երկարամյա համագործակցության ընդլայնման մասին:

«Բաժնետերի ընդհանուր ժողովն այն գործիքն է, որի միջոցով բաժնետերը հնարավորություն է ստանում մասնակցել բանկի կառավարմանը։ Այն նաև լավ հնարավորություն է շփվելու միմյանց հետ և միմյանց ավելի լավ հասկանալու առումով: Ակբան շարունակում է ուժեղ կորպորատիվ կառավարման ընկերություն կերտելու իր առաքելությունը։ Մենք ստեղծում ենք թափանցիկ և հաշվետու համակարգ, որտեղ բանկի բաժնետերերի, խորհրդի և ղեկավարության լիազորությունները լավ հավասարակշռված են, և այդ ամենի շահառուն են ոչ միայն բաժնետերերը, այլև բանկի այլ շահակիցները, այդ թվում` բանկի հաճախորդները, բանկի աշխատակիցները, ՀՀ կենտրոնական բանկը, բանկի գործընկերները և ավելի լայն հասարակությունը։ Մեր խնդիրն է լավ հասկանալ նրանց շահերը և հոգ տանել դրանց մասին»,- նշել է Ակբա բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանը։

«Մենք վայելում ենք միջազգային գործընկերների վստահությունը և ուժեղ ենք այն փորձով, որը կարողանում ենք կուտակել իրենց հետ համագործակցության ընթացքում: Ես կարծում եմ, որ սրանով մենք հստակ ուղերձ ենք տալիս, որ բանկը թափանցիկ է և կանխատեսելի, և բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը երկարաժամկետ առումով շատ հաջող  և եկամտաբեր ներդրում է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Ակբան տարեցտարի գրանցում է կայուն աճ հիմնական բիզնեսի, շահույթի, հաճախորդների թվաքանակի և թվային տեխնոլոգիաների զարգացման առումով։ Եթե միջինացնենք, ապա մենք 4-5 տարվա ընթացքում կրկնապատկել ենք մեր բիզնեսը,  ինչը նշանակում է, որ աճը կազմում է տարեկան 15-20%»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն Ստյոպա Զաքինյանը։

2024թ. ֆինանսական հիմնական արդյունքներ.

  • Զուտ շահույթ- 8 մլրդ ՀՀ դրամ,
  • Ակտիվների աճ- 9%՝ հասնելով 931.7 մլրդ ՀՀ դրամի
  • Կապիտալի աճ- 8%՝ հասնելով 163.4 մլրդ ՀՀ դրամի
  • Վարկային պորտֆելի աճ- 8%՝ հասնելով 629.3 մլրդ ՀՀ դրամի
  • Ավանդների և թողարկված պարտատոմսերի աճ- 9%՝ հասնելով 623.5 մլրդ ՀՀ դրամի
  • Շուկայի առաջատար՝ POS-տերմինալների, բանկոմատների և թողարկված քարտերի քանակով
  • acba digital օգտատերերի թիվը աճել է 9%-ով՝ հասնելով շուրջ 530,000-ի։

Ակբա բանկի 2025թ. ռազմավարության առանցքում են նորարարությունը, ներքին արդյունավետությունն ու կայուն զարգացումը։ Նախատեսվում է էապես զարգացնել թվային հարթակների հնարավորությունները՝ ներդնելով նոր ծառայություններ և վերլուծական գործիքներ։ Ակբան վստահությամբ է նայում ապագային՝ շարունակելով ամրապնդել իր դիրքերը ֆինանսական շուկայում, ստեղծելով երկարաժամկետ արժեք իր բաժնետերերի և ողջ հասարակության համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01