Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Finbox անկախ բանկոմատային ցանցը կկառուցվի GRG Banking-ի ժամանակակից սարքավորումներով
26/06/2025 12:29
Կիսվել

Finbox անկախ բանկոմատային ցանցը կկառուցվի GRG Banking-ի ժամանակակից սարքավորումներով

Չինական GRG Banking ընկերությունը և հայկական ATMhub ընկերությունը ստորագրել են դիստրիբյուցիայի պայմանագիր, որի համաձայն՝ ATMhub ՍՊԸ-ն հանդես կգա հայկական շուկայում որպես GRG-ի պաշտոնական ներկայացուցիչ: Finbox բանկոմատների ցանցը կկառուցվի GRG-ի լուծումներով:

Արամ Ազատյան, Finbox և ATM hub-ի հիմնադիր․

«Մենք վստահ ենք, որ այս համագործակցությունը կարևոր շրջադարձային կետ է։ Finbox-ը ձգտում է ստեղծել տեխնոլոգիապես առաջատար, անկախ և բոլորի համար հասանելի բանկոմատային ցանց՝ խթանելով ֆինանսական էկոհամակարգի զարգացումը։ GRG-ի աջակցությամբ մենք մեր գործընկեր բանկերին կկարողանանք առաջարկել արդյունավետ, ճկուն և բարձրակարգ լուծումներ, որոնք միտված են հեշտացնել կանխիկի վերամշակումը և օպտիմալացնել բանկերում գործող գործընթացները»։

Հելեն Լյու, GRG Banking-ի՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի վաճառքի մենեջեր.

«Մենք հպարտ ենք, որ ներկայացված ենք Հայաստանում և տեղական հաճախորդներին առաջարկում ենք նորարարական լուծումներ։ ATMhub-ը մեր վստահելի գործընկերն է, և մեզ համար մեծ պատիվ է նպաստել Հայաստանի ֆինթեք ոլորտի զարգացմանը։ Այս համագործակցությունն արտացոլում է մեր երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսական ներառականությանը, խթանելու թվային վերափոխումը և խելացի ենթակառուցվածքների միջոցով զորացնելու տեղական տնտեսությունը»։

Finbox-ը Հայաստանի առաջին և միակ անկախ բանկոմատային ցանցն է, որը հասանելի է բոլոր բանկերի հաճախորդներին՝ անկախ նրանից, թե որ բանկի ծառայություններից են նրանք օգտվում։ Finbox-ը նաև առաջարկում է հատուկ լուծումներ իրավաբանական անձանց համար՝ ապահովելով բանկային cash-in ծառայություններ, որոնք թույլ են տալիս ընկերություններին մուտքագրելկանխիկը բանկոմատների միջոցով՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։

GRG Banking-ը համաշխարհային առաջատար է բանկոմատային տեխնոլոգիաների ոլորտում։ GRG-ի սարքավորումները կիրառվում են ավելի քան 110 երկրում։ Ընկերությունը մասնագիտացած է կանխիկի ավտոմատացված կառավարման, ինքնասպասարկման և արհեստական բանականությամբ հագեցած լուծումների մշակման մեջ։

Finbox-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01