
NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 09/07/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու օգոստոս ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.83%-ով և կազմել 1234.90 դոլար, արծաթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 3.09%-ով և կազմել 19.04 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 2.68%-ով և կազմել 1362.00 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):