Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար
04/07/2025 12:28
Կիսվել

2025-ի մարտի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 25.5 միլիարդ դոլար

Վրաստանի ընդհանուր արտաքին պարտքը 2025-ի մարտի 31-ի դրությամբ կազմել է 25.5 մլրդ ԱՄՆ դոլար (կամ 70.5 մլրդ լարի), ինչը համարժեք է վերջին չորս եռամսյակների ՀՆԱ-ի 74.2%-ին։ Այս մասին հայտնում է Վրաստանի Ազգային բանկը։

2025 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի արտաքին պարտքն աճել է 300.4 միլիոն դոլարով։

Գործառնական և այլ փոփոխությունների արդյունքում պարտքը նվազել է՝ համապատասխանաբար 19.1 մլն դոլարով և 91.5 մլն դոլարով։

Միևնույն ժամանակ, գների և փոխարժեքների փոփոխության պատճառով, պարտքն աճել է՝ համապատասխանաբար 29.2 մլն դոլարով և 381.8 մլն դոլարով։

Ընդհանուր պետական արտաքին պարտքը 11 մլրդ դոլար է կամ 30,4 մլրդ լարի (ՀՆԱ-ի 32%)։

Կառավարության պարտքը 8.5 մլրդ դոլար է (23.5 մլրդ լարի կամ ՀՆԱ-ի 24.7%), Վրաստանի Ազգային բանկի պարտավորությունները՝ 822.8 մլն դոլար (2.3 մլրդ լարի կամ ՀՆԱ-ի 2.4%), պետական ընկերությունների պարտատոմսերինը՝ 449 մլն դոլար (1.2 մլրդ լարի կամ ՀՆԱ-ի 1.3%), պետական ընկերությունների վարկերինը՝ 1.2 մլրդ դոլար (3.4 մլրդ լարի կամ ՀՆԱ-ի 3.6%)։

Բանկային սեկտորի պարտքը կազմել է 8.6 մլրդ դոլար (23.9 մլրդ լարի կամ ՀՆԱ-ի 25.1%), այլ սեկտորներինը՝ 4.9 մլրդ դոլար (13.5 մլրդ լարի կամ ՀՆԱ-ի 14.2%):

Արտաքին պարտքի 88.6%-ն արտարժույթով է, ինչը բարձր կախվածություն է ստեղծում փոխարժեքների փոփոխություններից։

Վրաստանի մաքուր արտաքին պարտքը 2025 թվականի մարտի վերջի դրությամբ կազմել է 13.3 մլրդ դոլար կամ 36.7 մլրդ լարի, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 38.7%-ին։

Պետական հատվածի մաքուր արտաքին պարտքը 6.7 մլրդ դոլար է կամ 18.4 մլրդ լարի՝ ՀՆԱ-ի 19.4%։

Այս տվյալները փաստում են, որ թեև Վրաստանի արտաքին պարտքը վերահսկելի սահմաններում է, այնուամենայնիվ, բավականին բարձր է՝ մոտենալով ՀՆԱ-ի ¾-ին, և պահանջում է զգուշավոր ֆինանսական պլանավորում։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11