
ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 411.50 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.64 դրամով և կազմել 527.25 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 12.51 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.77 դրամով և կազմել 612.60 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 257.58 դրամով և կազմել 16610.30 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.96 դրամով և կազմել 252.69 դրամ: Պլատինի գինն աճել է 81.28 դրամով և կազմել 18019.30 դրամ: