Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Հայաստանի ֆոնդային բորսա. Ավելի քան 23.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ
09/07/2025 22:54
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսա. Ավելի քան 23.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 9-ին տեղի են ունեցել ընդհանուր 23,591,800,000 դրամ ծավալով պետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։

Մասնավորապես`

  • AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 16 մլրդ դրամ ծավալ, որից տեղաբաշխվել է ավելի քան 15.5 մլրդ դրամ։ Պահանջարկը կազմել է նույնքան։ Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.9328%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:
  • AMGB1129A332տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 4 մլրդ դրամ ծավալ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։  Պահանջարկը կազմել է ավելի քան 18.2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.7436%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.60%:
  • AMGB2029A374տարբերակիչ ծածկագրով և 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 7.5 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.7846%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 12.50%:
  • AMGB3129A504տարբերակիչ ծածկագրով և 31 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդում տեղաբաշխման ենթակա էր 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ տեղաբաշխվել է։ Պահանջարկը կազմել է ավելի քան 10.4 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի  եկամտաբերությունը կազմել է 9.9183%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.75%:

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։ Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11