ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 11/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.80 դրամով և կազմել 410.70 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 8.47 դրամով և կազմել 535.72 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.06 դրամով և կազմել 12.57 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.27 դրամով և կազմել 619.87 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 25.69 դրամով և կազմել 16584.61 դրամ: Արծաթի գինն աճել է 3.08 դրամով և կազմել 255.77 դրամ: Պլատինի գինն աճել է 70.61 դրամով և կազմել 18089.91 դրամ: