Ֆինանսական

USD BUY - 365.00-0.50 USD SELL - 367.50+0.50
EUR BUY - 417.00-0.50 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
2025թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․7 մլրդ դոլար է (+1,632․9 մլն դոլար)
15/07/2025 13:42
Կիսվել

2025թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 13․7 մլրդ դոլար է (+1,632․9 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,273,652.9 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 573,909․5 մլն դրամով կամ 12․2%-ով։

Մասնավորապես, արտաքին պարտքը աճել է 146,953․3 մլն դրամով կամ 6%-ով և կազմել 2,683,472.8 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,488,449.7 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 195,023.1 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 14․8%-ով կամ 333,663․6 մլն դրամով և կազմել 2,590,180.2 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,413,901.1 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 168,557.3 և ներքին երաշխիքներ՝ 7,721.7 մլն դրամ:

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2025թ.-ի մայիսի 31-ի 383.94 դրամ փոխարժեքը, ապա 2025թ.-ի մայիսի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 13․7 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․99 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6.75 մլրդ ԱՄՆ դոլար։ 2024թ.-ի մայիսի վերջի 12․1 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 13․5%-ով կամ 1,632․9 մլն դոլարով։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33