
Պետական բյուջեի եկամուտներն ըստ հարկատեսակների. 2025թ. հունվար-մայիս
ՀՀ ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-մայիսին ՀՀ պետական բյուջեի 1,125,831.7 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։
Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա.
2025թ․-ի հունվար-մայիսին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 26․4%-ով և կազմել՝ 341,060.2 մլն ՀՀ դրամ։
Եկամտային հարկի ծավալներն աճել են 9․9%-ով և կազմել՝ 292,591.3 մլն ՀՀ դրամ։
Շահութահարկի ծավալներն աճել են 18․1%-ով և կազմել՝ 252,746.5 մլն ՀՀ դրամ։
Ակցիզային հարկի ծավալներն աճել են 10․4%-ով և կազմել՝ 50,851.4 մլն ՀՀ դրամ։
Սոցիալական վճարումների ծավալներն աճել են 14․3%-ով և կազմել՝ 48,248.8 մլն ՀՀ դրամ։
Շրջանառության հարկի ծավալներն աճել են 24․6%-ով և կազմել՝ 34,431.4 մլն ՀՀ դրամ։
Պետական տուրքի ծավալները աճել են 21․1%-ով և կազմել՝ 31,603.4 մլն ՀՀ դրամ։
Մաքսատուրքի ծավալներն աճել են 0․9%-ով և կազմել՝ 30,536.5 մլն ՀՀ դրամ։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալները նվազել են 42․9%-ով և կազմել՝ 12,666.3 մլն ՀՀ դրամ։
Այլ հարկերի ծավալներն նվազել են 4․1%-ով և կազմել՝ 31,095.9 մլն ՀՀ դրամ։