
NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 12/07/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու օգոստոս ամսվա ֆյուչերսների գինն աճել է 2.61%-ով և կազմել 1279.90 դոլար, արծաթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 4.18%-ով և կազմել 19.96 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 2.89%-ով և կազմել 1407.60 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):