
2025թ.-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 1․94 տրլն դրամ (+18․1%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. մայիսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 1,937,093 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 18․1%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 15%-ով և կազմել 984,632 մլրդ դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 29․3%-ով և կազմել 422,060 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 16․8%-ով և կազմել 514,341 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը նվազել է 12․4%-ով և կազմել 15,914 մլն դրամ։