Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց
18/07/2025 10:50
Կիսվել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոց

Ֆասթ Բանկի հովանավորությամբ և Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոց։ Ամառային դպրոցն իրականացվում է արդեն 7 տարի անընդմեջ. այս տարի այն անցկացվել է Ծաղկաձորում՝ հյուրընկալելով 8 երկրից ժամանած 57 բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների։

Դասընթացները վարել են 9 մասնագետներ, 7-ը՝ արտասահմանից, 2-ը՝ Հայաստանից։ Նրանց թվում են եղել թե՛ միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ, թե՛ իրենց ոլորտում արդեն հաջողություններ գրանցած երիտասարդ մասնագետներ։

Ամառային դպրոցի կազմակերպիչներից Ջուլիետ Բոյաջյանն ընդգծել է ժամանակակից աշխարհում գիտական ներուժի զարգացմանն ուղղված հնարավորությունների ստեղծման կարևորությունը․ «Ամառային դպրոց կազմակերպելն իրականում այդքան էլ հեշտ չէ, քանի որ նաև մեծ պատասխանատվություն է ու մեզ նաև շատ անհրաժեշտ է լինում օգնություն: Այս դեպքում մեզ բավականաչափ օգնել են մեր հովանավորները, մասնավորապես պլատինե հովանավոր Ֆասթ Բանկը, որը շատ օգնել է կազմակերպելու հարցում նաև ուսանողների հետ շփումներում» , – ասել է նա։

«Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոցի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ մի կողմից ոլորտի մասնագետները կկիսվեն  արդիական գիտելիքներով, մյուս կողմից մասնակիցները հնարավորություն կունենան դասախոսություններ լսել առաջատար մասնագետներից, կապեր ձեռք բերել, գիտելիքներ փոխանակել և միմյանց հետ շփվել:

Ֆասթ Բանկը նորարարական լուծումներին միտված բանկ է, որտեղ կարևորում են գիտական առաջընթացն ու ՏՏ մասնագետների համայնքի ձևավորումը։

Ֆասթ Բանկը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59