NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 13/07/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու օգոստոս ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.18%-ով և կազմել 1277.60 դոլար, արծաթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.85%-ով և կազմել 19.79 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 1406.90 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):