ԲԱՆԿԵՐԸ «ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ» ԴՐԱՄԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻՑ
Հայաստանյան բանկերի համար շարունակում է գերադասելի մնալ վարկերի տրամադրումը արտարժույթով: Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջին դրությամբ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են վարկերի համախառն ծավալի 63.2%-ը:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է 1,2 տոկոսային կետով, իսկ նախորդ՝ ապրիլ ամսվա համեատ՝ աճել 0,3 տոկոսային կետով:
Նշենք, որ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը երկրի տնտեսության դոլարայնացման մակարդակը բնութագրող ցուցանիշներից մեկն է: Եթե այն բարձր է, ապա դա խոսում է այն մասին, որ երկրի առևտրային բանկերը «կուտակել են» արտերկրից ներգրավված միջոցներ և արտարժութային ռիսկից խուսաելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են: