
Մեծ Բրիտանիայի բյուջեի դեֆիցիտը հասել է 20.7 միլիարդ ֆունտ ստեռլինգի
Մեծ Բրիտանիան 2025 թվականի հունիսին արձանագրել է 20.7 միլիարդ ֆունտ ստեռլինգ (27.88 միլիարդ ԱՄՆ դոլար) բյուջեի դեֆիցիտ։ Այս մասին նշվում է Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում։
Ցուցանիշը աճել է նախորդ տարվա հունիսի 14.1 միլիարդ ֆունտի համեմատ և դարձել ամենաբարձրը՝ 2021 թվականի ապրիլից ի վեր։ Միջինում տնտեսագետները կանխատեսել էին 15.6 միլիարդ ֆունտ ստեռլինգ դեֆիցիտ։
Ընթացիկ ֆինանսական տարվա սկզբից՝ ապրիլ-հունիս ամիսներին բյուջեի ընդհանուր դեֆիցիտը կազմել է 57.8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ինչը 7.5 միլիարդով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
2025 թվականի հունիսին բյուջետային եկամուտներն աճել են 6.1 միլիարդ ֆունտով՝ հասնելով 95.4 միլիարդի, մինչդեռ ծախսերն աճել են 12.7 միլիարդով՝ կազմելով 116.1 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Մասնավորապես, պետական պարտքի տոկոսների վճարումների ծախսերն աճել են 8.4 միլիարդ ֆունտով՝ հասնելով 16.4 միլիարդի։
Մեծ Բրիտանիայի պետական պարտքի ընդհանուր ծավալը հունիսի վերջի դրությամբ կազմել է երկրի ՀՆԱ-ի շուրջ 96.3%-ը։ Պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին մնում է ամենաբարձր մակարդակի վրա՝ սկսած 1960-ականներից։