Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
 Զարգացող երկրներում բջջային հեռախոսները նպաստել են խնայողությունների կտրուկ աճին
30/07/2025 14:26
Կիսվել

 Զարգացող երկրներում բջջային հեռախոսները նպաստել են խնայողությունների կտրուկ աճին

Ցածր և միջին եկամուտով երկրների բնակչության շրջանում այժմ կան բանկային կա այլ ֆինանսական հաշիվներ ունեցող ավելի շատ մարդ, քան երբևէ, ինչը հանգեցրել է պաշտոնական խնայողությունների աճի։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի Global Findex 2025 զեկույցում։

Բջջային հեռախոսներն այս գործընթացում կարևոր դեր են խաղացել․ անցյալ տարի այդպիսի երկրների չափահաս բնակչության 10%-ը օգտագործել է բջջային բանկային հաշիվներ խնայողությունների համար, մինչդեռ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 5%։

2024 թվականին այդ երկրների չափահասների 40%-ը խնայողություններ է ունեցել ֆինանսական հաշիվների վրա՝ 2021 թվականի 24%-ի դիմաց։ Սա ամենաարագ աճն է վերջին տասնամյակի ընթացքում։ Զեկույցում նշվում է, որ անձնական խնայողությունների աճը (բանկերի կամ այլ պաշտոնական հաստատությունների միջոցով) խթանում է ազգային ֆինանսական համակարգերի զարգացումը՝ տրամադրելով ավելի շատ միջոցներ ներդրումների, նորարարությունների և տնտեսական աճի համար։

«Ֆինանսների հասանելիությունը կարող է բարելավել մարդկանց կյանքը և փոխել ամբողջ տնտեսությունը: Թվային ֆինանսները կարող են այդ ներուժը վերածել իրականության», – հայտարարել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Աջայ Բանգան։

2023 թվականին այդ երկրներում բնակչության 42%-ը կատարել է թվային վճարումներ խանութներում կամ առցանց, մինչդեռ 2021 թվականին այդ ցուցանիշը եղել է 35%։

2024 թվականին աշխարհի չափահաս բնակչության 86%-ն ունեցել է բջջային հեռախոս, այդ թվում՝ 68%-ը՝ սմարթֆոն։ Այս մասին ևս նշված է զեկույցում։

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01