
ԵՄ-ի հետ առանց վիզայի մուքի ռեժիմի ներդրումից հետո Վրաստանում զբոսաշրջությունից ստացված եկամուտը գերազանցել է 25 միլիարդ ԱՄՆ դոլարը
ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի ներդրումից ի վեր՝ Վրաստան այցելած միջազգային զբոսաշրջիկներից ստացված ընդհանուր եկամուտը գերազանցել է 25.02 միլիարդ ԱՄՆ դոլարը։
Հիշեցնենք, որ մուտքի այս ռեժիմը ներդրվել է ԵՄ-ի հետ կայացել է 2017 թվականին։ Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ նույն թվականին զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 2.704 միլիարդ դոլար, իսկ 2024 թվականին այն հասել է ռեկորդային՝ 4.425 միլիարդ դոլարի։ Տվյալները ցույց են տալիս, որ եկամուտը աճել է գրեթե 64%-ով։
Նշենք նաև, որ 2017 թվականից սկսած՝ միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտներն ունեին կայուն աճի միտում՝ բացառությամբ համավարակի շրջանի, երբ սահմանները փակվել էին, և գործում էին մուտքի սահմանափակումներ։ 2021 թվականին զբոսաշրջության ոլորտը սկսել է վերականգնվել, և դրանից հետո եկամուտները շարունակել են աճել ամեն տարի։
Տարբեր հետազոտական կազմակերպությունների տվյալներով՝ 2025 թվականին զբոսաշրջային եկամուտները կգերազանցեն նախորդ տարիների ցուցանիշները։ Օրինակ՝ Galt & Taggart ընկերությունը կանխատեսում է, որ այս տարի ոլորտը կստանա շուրջ 4.5 միլիարդ դոլար եկամուտ։ Եթե դիտարկենք այս տարվա առաջին երկու եռամսյակների տվյալները, միտումն ակնհայտ է։ Մասնավորապես, առավելագույն եկամուտներն արձանագրվել են ինչպես առաջին եռամսյակում՝ 826 միլիոն դոլար, այնպես էլ երկրորդում՝ 1.145 միլիոն դոլար։
Նշենք նաև, որ 2017 թվականից ի վեր զբոսաշրջային եկամուտներում ամենամեծ բաժինն ունեցել են՝
Ռուսաստանը՝ 20%,
Թուրքիան՝ 13.7%,
ԵՄ երկրները՝ 12.5%։
Ազգային բանկը նաև ընդգրկում է Մեծ Բրիտանիայից այցելությունները ԵՄ-ից ստացվող եկամուտների հաշվարկում։
Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում զբոսաշրջային այցելություններից ամենաշատ եկամուտ տված երկրներն են՝
Ռուսաստանը՝ 5.509 մլրդ դոլար,
Թուրքիա ն՝ 3.423 մլրդ դոլար,
ԵՄ-ն՝ 3.136 մլրդ դոլար,
Ուկրաինան՝ 1.366 մլրդ դոլար,
Իսրայելը՝ 1.951 մլրդ դոլար,
Ադրբեջանը՝ 1.236 մլրդ դոլար,
Հայաստանը՝ 1.184 մլրդ դոլար,
Իրանը՝ 1.066 մլրդ դոլար,
Սաուդյան Արաբիան՝ 703.4 մլն դոլար,
Բելառուսը՝ 547.5 մլն դոլար,
այլ երկրներ՝ 4.895 մլրդ դոլար։
Ինչ վերաբերում է ԵՄ երկրներից կատարված այցելություններից ստացված եկամուտների բաժնին, ապա ռեկորդը գրանցվել է 2024 թվականին։ Բացի այդ, եթե համեմատենք 2017 և 2024 թվականների տվյալները, ապա կտեսնենք, որ 2024 թվականին ԵՄ քաղաքացիները Վրաստան այցելելիս ծախսել են գրեթե կրկնակի, քան 2017-ին։