ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.33 դրամով և կազմել 410.66 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.03 դրամով և կազմել 540.96 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 12.59 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.37 դրամով և կազմել 627.16 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 33.96 դրամով և կազմել 17626.04 դրամ: Արծաթի գինն աճել է 3.06 դրամով և կազմել 269.28 դրամ: Պլատինի գինն աճել է 279.17 դրամով և կազմել 19065.17 դրամ: