ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 25-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» բորսայում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի վեցերորդ թողարկման՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի տեղաբաշխումը:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի թվով 4 անդամ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 816,955,226.38 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 816,955,226.38 ՀՀ դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,4635%:
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ից հայտնում են, որ պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: