ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 26/07/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 410.77 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.62 դրամով և կազմել 545.58 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.58 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 5.22 դրամով և կազմել 632.38 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 114.14 դրամով և կազմել 17511.90 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.21 դրամով և կազմել 263.07 դրամ: Պլատինի գինը նվազել է 8.10 դրամով և կազմել 19057.07 դրամ: