ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 33 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 63 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.7 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերն ավելացրել են դրամով և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ հուլիսի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.4 մլն ԱՄՆ դոլար: