
Նոր առաջարկ Converse Mastercard քարտապաններին
Կոնվերս Բանկի C360 Mastercard քարտապանները ոչ միայն շարունակում են օգտվել համապարփակ բանկինգի առավելություններից, այլև առաջիկա օրերին նաև դառնում են Mastercard-ի նոր առաջարկի մասնակից՝ ընդամենը կատարելով պատվերներ Glovo հարթակում:
Արշավի պայմանները
Mastercard-ը շարունակում է Glovo-ի հետ համագործակցությունը և իր քարտապանների համար առաջարկում է գրավիչ աշնանային արշավ:
Հիմնական առավելությունները:
- 30% զեղչ ակցիայի մասնակից ռեստորաններից պատվեր կատարելիս
- Առավելագույն զեղչը՝ 15,000 ՀՀ դրամ
- 5 անգամ օգտագործելու հնարավորություն յուրաքանչյուր քարտապանի համար
- Առաջարկը վավեր է Mastercard-ի բոլոր քարտապանների համար
Կարևոր նշում: Առաջարկը չի տարածվում Google Pay-ով և Apple Pay-ով վճարումների վրա:
Մասնակից ռեստորաններ
Զեղչը գործում է հետևյալ սննդային օբյեկտներում. KFC, SAS Food Court, Lebanon Shawarma, Master Class, PitStop Burger, Black Angus, Abu Hagop, Mr. GYROS, Genatsvale, Burger King, Bar B.Q, Pizzanini, GRILL.AM, PIZZA HUT, Made in China, KARAS, Prepa, Tumanyan Shaurma, PAUL Abovyan 8:
Սա Mastercard-ի հերթական լոյալության արշավն է իր քարտապանների համար լավագույն պայմաններ առաջարկելու և ընձեռված հնարավորությունները ընդլայնելու նպատակով: Նման արշավները կլինեն շարունակական և կապահովեն քարտապանների կարիքների առավելագույն բավարարումը:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: