
ՀՈՒԼԻՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄՆ ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է
Հուլիսին, հունիսի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնաճ, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.5% անկմամբ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամսում, 2012 թվականի դեկտեմբերի համեմատ, սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.2%-ով և 1.2%-ով:
2013 թվականի հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 410.5 դրամ, ինչը 0.5%-ով ցածր է 2012 թվականի հուլիսի համապատասխան ցուցանիշից (412.6 դրամ):