ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 01/08/13
Հ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 1-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.13 դրամով և կազմել 409.62 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.73 դրամով և կազմել 542.21 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 12.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.18 դրամով և կազմել 622.17 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 132.62 դրամով և կազմել 17311.42 դրամ: Արծաթի գինն աճել է 3.34 դրամով և կազմել 262.60 դրամ: Պլատինի գինը նվազել է 85.03 դրամով և կազմել 18872.02 դրամ: