Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը
29/08/2025 20:28
Կիսվել

Գործարկվել է Ակբա բանկի 66-րդ մասնաճյուղը

Ակբա բանկը գործարկել է 66-րդ՝ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից կիրակի՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն  (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:00-21:15):

Նորաբաց մասնաճյուղը հագեցած է բանկային ժամանակակից լուծումներով, Cash in/Cash out տերմինալներով, ինչպես նաև Ակբա բանկի acbaMax բանկոմատով։ Վերջիններիս միջոցով բացի գումարի կանխիկացումից և մուտքագրումից, հնարավոր է համալրել բանկում գործող ավանդային հաշիվները, մարել Ակբա բանկի, ինչպես նաև այլ բանկերի և վարկային կազմակերպությունների վարկերը, կատարել տարադրամի փոխարկում, համալրել Ակբայում և այլ բանկերում բացված բանկային հաշիվները, կատարել կոմունալ և 100+ այլ վճարումներ՝ խնայելով ժամանակ։

«Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը, ինչպես նաև բանկի մյուս մասնաճյուղերը, հաճախորդներին առաջարկում են ոչ միայն բանկային ծառայությունների լայն փաթեթ, այլև ժամանակակից և արագ լուծումներ, որոնք հասանելի են մեկ վայրում։

Բացման կապակցությամբ «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղում, մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, Amex Gold և Amex Blue տեսակի քարտերով «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում գործող  «Հոմպլեքս» և IKEA վաճառասրահներում  վճարում կատարելու դեպքում տրամադրվելու է կրկնակի MR միավոր, իսկ Amex Cashback քարտով վճարում կատարելու դեպքում՝ 2% Cashback։ Իսկ մասնաճյուղի առաջին 100 նոր ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր կակտիվացնեն acba digital հավելվածը, կպատվիրեն և կակտիվացնեն Visa Digital կամ MC Digital First թվային քարտերից որևէ մեկը, կստանան 5000 ՀՀ դրամ բոնուս։

Մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ապառիկ տեղում» վարկատեսակի համար կգործեն հատուկ պայմաններ:

Մանրամասն՝ բանկի կայքէջում։

«Ակբան շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ ապահովելով առավել սերտ կապ հաճախորդների և գործընկերների հետ։ Նորաբաց «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղի գործարկմամբ Հայաստանում գործող մեր մասնաճյուղերի թիվը հասավ 66-ի։ Բանկի մասնաճյուղերի լայնածավալ ցանցը հնարավորություն է տալիս հասանելի դարձնել մեր ծառայություններն ամբողջ երկրի տարածքում՝ միաժամանակ նպաստելով տնտեսության զարգացմանը։ Հենց այս սկզբունքով էլ շարունակելու ենք մեր ճանապարհը՝ մշտապես ուղղված առաջընթացին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ակբա բանկի «Հոմպլեքս մոլ» մասնաճյուղը գործում է «Հոմպլեքս Հիպեր Մոլի» տարածքում (հասցե՝ Պռոշյան գյուղ, Գևորգ Չաուշի փող., 1/47 շենք)։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04