ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 28 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 60 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60.1 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը կրճատել են դրամով և ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալները:
Նշենք, որ հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.7 մլն ԱՄՆ դոլար: