
NYMEX. ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 23/08/13
Նյու-Յորքի NYMEX բորսայում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.
Ոսկու դեկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.05%-ով և կազմել 1370.80 դոլար, արծաթի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 23.04 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչերսների գինն աճել է 1.38%-ով և կազմել 1540.10 դոլար:
Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):