
ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 33 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 38 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը գրանցել են դրամով տեղաբաշխված միջոցների ծավալի աճ և ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալի փոքր-ինչ անկում:
Նշենք, որ օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 28.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.9 մլն ԱՄՆ դոլար: