Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն 8 ամսում կազմել է 4.19 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.9%-ը
10/09/2025 14:14
Կիսվել

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտն 8 ամսում կազմել է 4.19 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.9%-ը

Ռուսաստանի դաշնային բյուջեն 2025-ի հունվար-օգոստոս ամիսներին, ըստ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, կատարվել է 4.193 տրլն ռուբլու դեֆիցիտով, ինչը կազմում է ՀՆԱ-ի 1.9%-ը։ Չնայած դեֆիցիտի չափը նվազել է յոթ ամսվա ցուցանիշի համեմատ, այն դեռևս գերազանցում է տարեկան կանխատեսումը։

Ըստ ընթացիկ տարվա բյուջեի մասին օրենքի՝ նախատեսված էր 1.173 տրլն ռուբլու դեֆիցիտ կամ ՀՆԱ-ի 0.5%։ Սակայն գարնանը ընդունված փոփոխություններով դեֆիցիտն ավելացվել է մինչև 3.792 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.7%-ը։ Ավելի ուշ բյուջեի հաջորդ երեք տարվա նախագծի նախապատրաստությանը մոտ աղբյուրը հայտնել էր, որ ընթացիկ տարվա դեֆիցիտը կարող է գերազանցել 1.7%-ը։

Հունվար-հուլիս ամիսներին, ըստ նախնական տվյալների, դեֆիցիտը կազմել էր 4.879 տրլն ռուբլի կամ ՀՆԱ-ի 2.2%։ Այսպիսով՝ օգոստոսին արձանագրվել է մոտ 686 մլրդ ռուբլու ավելցուկ։ Իսկ Դաշնային գանձապետարանի տվյալներով՝ հունվար-հուլիսին դեֆիցիտը կազմել է 4 տրլն 621.6 մլրդ ռուբլի: Դրանից ելնելով՝ օգոստոսին ավելցուկը եղել է շուրջ 430 մլրդ ռուբլի։

Ֆինանսների նախարարությունը կրկին ընդգծում է, որ դեֆիցիտի այս մակարդակը պայմանավորված է ծախսերի առաջանցիկ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նավթագազային եկամուտների նվազմամբ:

Դաշնային բյուջեի եկամուտները հունվար-օգոստոս ամիսներին աճել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3%-ով՝ հասնելով 23.727 տրլն ռուբլու։

Ոչ նավթագազային եկամուտները նույն ժամանակահատվածում ավելացել են 14.3%-ով՝ հասնելով 17.7 տրլն ռուբլու։ Շրջանառության հարկերի, այդ թվում՝ ԱԱՀ-ի մուտքերն աճել են 6%-ով, ինչը, ըստ նախարարության, համապատասխանում է ներքին պահանջարկի և գնաճի դանդաղման միտումներին։ ԱԱՀ մուտքերի ծավալը կազմել է 8.972 տրլն ռուբլի (+6%)։

Նավթագազային եկամուտները հունվար-օգոստոսին տարեկան կտրվածքով նվազել են 20.2%-ով՝ հասնելով 6.027 տրլն ռուբլու, հիմնականում նավթի միջին գնի անկման հետևանքով։ Միևնույն ժամանակ դրանց մուտքերը գերազանցել են 5.837 տրլն ռուբլու բազային մակարդակը։ Այնուամենայնիվ, նախարարությունը տեսնում է դրանց նվազման ռիսկեր՝ պայմանավորված գների անկայունությամբ։

Բյուջեի ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են տարեկան կտրվածքով 21.1%-ով՝ կազմելով 27.92 տրլն ռուբլի։ Ընդհանուր առմամբ՝ ընթացիկ տարվա ծախսերը ձևավորվում են բյուջեի մասին օրենքով հաստատված առավելագույն հատկացումների սահմաններում:

Գարնանային փոփոխություններով 2025-ի բյուջեի մասին օրենքում եկամուտները հաստատվել են 38 տրլն 506.2 մլրդ ռուբլու, իսկ ծախսերը՝ 42 տրլն 298.673 մլրդ ռուբլու մակարդակում։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01