Ֆինանսական

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 446.00+1.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 61.89+1.79 WTI - 58.06+2.33
COMEX:  GOLD - 4363.50-3.66 SILVER - 73.26-4.22
COMEX:  PLATINUM - 2168.80-12.24
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.26-0.17 EUR/GBP - 1.1772+0.01
FOREX:  EUR/USD - 1.1772+0.01 GBP/USD - 1.3503+0.06
STOCKS RUS:  RTSI - 1115.35-0.15
STOCKS US: DOW JONES - 48461.93-0.51 NASDAQ - 23474.35-0.50
STOCKS US: S&P 500 - 6905.74-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 50339.48-0.37 TOPIX - 3408.97-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25854.60+0.86 SSEC - 3965.12+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9866.53-0.04 CAC40 - 8112.02+0.10
STOCKS EUR:  DAX - 24351.12+0.05
30/12/2025  CBA:  USD - 381.36-0.1 GBP - 515.6+0.74
30/12/2025  CBA:  EURO - 449.01+0.3
30/12/2025  CBA:  GOLD - 53177-1391 SILVER - 915.1+29.87
Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. հուլիս
12/09/2025 14:34
Կիսվել

Դոլարայնացման մակարդակը ՀՀ-ում. 2025թ. հուլիս

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հուլիս ամսվա դրությամբ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը Փողի զանգվածին (D1) կազմել է 30.0%, որը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․2 տոկոսային կետով։

Ռեզիդենտների արտարժութային ավանդների և փոխառությունների հարաբերակցությունը ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և փոխառություններին (D2) ևս նվազել է 9․3 տոկոսային կետով և կազմել՝ 35.2%:

Մեր երկրի ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում և փոխառություններում (D3) կազմել է 41.1%, որն 2024 թվականի փետրվարի համեմատ նվազել է 15.1 տոկոսային կետով։

Ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների և փոխառությունների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում և փոխառություններում (D4) կազմել է 41․8%, որը նույնպես 5.3 տոկոսային կետով ցածր է 2024 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ։

Ինչ վերաբերում է ռեզիդենտներին արտարժույթով տրամադրված վարկերի հարաբերակցությանն ընդհանուր վարկերին (D5), ապա այն աճել է 1.3 տոկոսային կետով, կազմելով՝ 31.0%:

Հայաստանյան առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները շարունակում են առավել շատ միջոցներ ներգրավել արտերկրից և, հետևաբար, արտարժութային ռիսկից խուսափելու նպատակով ձգտում են դրանք տեղաբաշխել այն արտարժույթով, որով ներգրավել են:

30/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.36
-0.1
Եվրո (EUR)
449.01
+0.3
Ռուբլի (RUR)
4.8711
-0.0421
Լարի (GEL)
141.54
-0.15
53177
-1391
Արծաթ
915.1
+29.87