
ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հուլիսին կազմել է 533․2 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025թ.-ի հուլիս ամսին կազմել է 533․2 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 47.3 մլն դոլարով կամ 9.7%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2025թ.-ի հուլիսին արձանագրվել է 404․2 մլն դոլար ցուցանիշ։ 2024թ. հուլիսի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի աճ 81․6 մլն դոլարով կամ 25․3%-ով։
2025թ.-ի հուլիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 129 մլն դոլար։