Ֆինանսական

USD BUY - 381.25+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 448.00-0.50 EUR SELL - 451.50-2.00
OIL:  BRENT - 67.82+2.51 WTI - 63.62+2.78
COMEX:  GOLD - 3799.20+0.49 SILVER - 44.41+0.61
COMEX:  PLATINUM - 1498.80+5.51
LME:  ALUMINIUM - 2638.00-0.26 COPPER - 9974.50+0.02
LME:  NICKEL - 15354.00+0.93 TIN - 34302.00+0.84
LME:  LEAD - 2002.00+0.18 ZINC - 2888.50-0.19
FOREX:  USD/JPY - 147.89+0.07 EUR/GBP - 1.1799-0.03
FOREX:  EUR/USD - 1.1799-0.03 GBP/USD - 1.3504-0.03
STOCKS RUS:  RTSI - 1042.63+1.45
STOCKS US: DOW JONES - 46292.78-0.19 NASDAQ - 22573.47-0.95
STOCKS US: S&P 500 - 6656.92-0.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 45630.31+0.30 TOPIX - 3170.45+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 26518.65+1.37 SSEC - 3853.64+0.83
STOCKS EUR:  FTSE100 - 9223.32-0.04 CAC40 - 7872.02+0.54
STOCKS EUR:  DAX - 23611.33+0.36
24/09/2025  CBA:  USD - 382.72-0.13 GBP - 515.33-1.9
24/09/2025  CBA:  EURO - 449.77-1.8
24/09/2025  CBA:  GOLD - 46559+774 SILVER - 545.41+7.08
ԱՄՆ ընթացիկ հաշվի դեֆիցիտը երկրորդ եռամսյակում նվազել է 42.9%-ով
24/09/2025 17:35
Կիսվել

ԱՄՆ ընթացիկ հաշվի դեֆիցիտը երկրորդ եռամսյակում նվազել է 42.9%-ով

ԱՄՆ վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի բացասական սալդոն տարվա երկրորդ եռամսյակում կրճատվել է 42.9%-ով և կազմել 251.3 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է երկրի Առևտրի նախարարությունը։

Վերանայված տվյալներով՝ առաջին եռամսյակում պակասորդը կազմել էր 439.8 մլրդ դոլար՝ 450.2 մլրդ դոլարի փոխարեն, որը հաղորդվել էր նախկինում։ Դա ցուցանիշի պատմական առավելագույնն էր։

Վերլուծաբանները միջինում սպասում էին դեֆիցիտի նվազման մինչև 256.3 մլրդ դոլար՝ ըստ Trading Economics-ի։

Ապրիլ-հունիս ամիսներին դեֆիցիտը կազմել է ԱՄՆ ՀՆԱ-ի 3.3%՝ նախորդ երեք ամսվա 5.9%-ի համեմատ։ Առավելագույն ցուցանիշը 6.3%-ն է, որն արձանագրվել է 2005-ի չորրորդ եռամսյակում։

Ըստ Առևտրի նախարարության՝ ընթացիկ հաշվի բացասական սալդոյի կրճատման հիմնական պատճառը ապրանքների առևտրի դեֆիցիտի նվազումն է։

Ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև դրսից ստացված եկամուտների համախառն ցուցանիշն անցած եռամսյակում աճել է 28.6 մլրդ դոլարով և կազմել 1..27 տրլն դոլար։ Ապրանքների և ծառայությունների ներմուծումը, ինչպես նաև արտասահմանյան ռեզիդենտներին կատարված վճարումները նվազել են 159.9 մլրդ դոլարով՝ հասնելով 1.53 տրլն դոլարի։

Մասնավորապես, ապրանքների արտահանումն աճել է 11.3 մլրդ դոլարով՝ կազմելով 550.2 մլրդ դոլար, իսկ ներմուծումը նվազել է 184.5 մլրդ դոլարով՝ կազմելով 820.2 մլրդ դոլար։ Ծառայությունների արտահանումն աճել է 2.1 մլրդ դոլարով՝ մինչև 301.6 մլրդ դոլար, մինչդեռ ներմուծումը բարձրացել է 2.8 մլրդ դոլարով՝ հասնելով 222 մլրդ դոլարի։

24/09/2025
դրամ
Դոլար (USD)
382.72
-0.13
Եվրո (EUR)
449.77
-1.8
Ռուբլի (RUR)
4.5731
-0.0054
Լարի (GEL)
141.25
+0.16
46559
+774
Արծաթ
545.41
+7.08