Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՌԴ բյուջեի դեֆիցիտը 2026-2028 թվականներին կկազմի  ՀՆԱ-ի համապատասխանաբար 1.6%, 1,2% և 1,3%
25/09/2025 12:44
Կիսվել

ՌԴ բյուջեի դեֆիցիտը 2026-2028 թվականներին կկազմի  ՀՆԱ-ի համապատասխանաբար 1.6%, 1,2% և 1,3%

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը 2026 թվականին նախատեսվում է ՀՆԱ-ի 1.6% մակարդակում, հետագայում այն կկրճատվի մինչև 1.2%՝ 2027 թվականին և մինչև 1.3%՝ 2028 թվականին։ Այս տվյալները ներկայացրել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կառավարության նիստում, որտեղ քննարկվել է երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագիծը առաջիկա երեք տարում։

«Բյուջետային քաղաքականության ձևավորման ներկայացված մոտեցումները հաշվի առնելով՝ ֆեդերալ բյուջեի ծախսերը կկազմեն 44.1 տրիլիոն ռուբլի՝ 2026 թվականին, 46 տրիլիոն՝ 2027-ին և 49.4 տրիլիոն՝ 2028-ին։ Եկամուտները կանխատեսվում են համապատասխանաբար՝ 40.3 տրիլիոն, 42.9 տրիլիոն և 45 տրիլիոն ռուբլի», – նշել է գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով՝ ֆեդերալ բյուջեի դեֆիցիտը միջինը երեք տարվա կտրվածքով կկազմի ՀՆԱ շուրջ 1.4%։ Տարեցտարի այն կազմում է՝ 2026-ին՝ 1.6%, 2027-ին՝ 1.2%, 2028-ին՝ 1.3%:

Ըստ նախարարի՝ նման պարամետրերը վկայում են բյուջեի հավասարակշռության կայունացման ուղու վերադարձի մասին, ինչն ապահովում է պետական բոլոր պարտավորությունների ֆինանսավորումը և երկրի ֆինանսական սուվերենության ամրապնդումը։

Ըստ գործող «2025-2027 թթ․ բյուջեի» օրենքի՝ հաջորդ տարվա դեֆիցիտը նախատեսվում է 2 տրիլիոն 181.2 մլրդ ռուբլու (ՀՆԱ-ի 0.9%) չափով, իսկ 2027-ին՝ 2 տրիլիոն 761.4 մլրդ ռուբլի (1.1% ՀՆԱ)։

Նոր հաշվարկներով՝ դեֆիցիտը 2026 թվականին կկազմի 3.786 տրիլիոն ռուբլի, 2027-ին՝ 3.186 տրիլիոն, իսկ 2028-ին՝ 3.514 տրիլիոն ռուբլի:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01