
Բանկերը գրանցել են երկարաձգված և ժամկետանց վարկերի աճ
Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ժամկետանց վարկերը կազմել են 1.38% կամ 23,2 մլրդ ՀՀ դրամ: Տարեսկզբի համեմատ ժամկետանց դասակարգված վարկերի ծավալը ավելի քան կրկնապատկվել է:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բանկերի երկարաձգված վարկերը կազմել են վարկերի ընդհանուր ծավալի 4.90%-ը կամ 82,3 մլրդ ՀՀ դրամ:
Տարեսկզբի համեմատ երկարաձգված վարկերի ծավալն աճել է շուրջ 50%-ով: