Ֆինանսական

USD BUY - 381.50+0.25 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 450.50+1.00
OIL:  BRENT - 66.20-1.82 WTI - 62.52-0.93
COMEX:  GOLD - 3889.80-0.10 SILVER - 47.32+0.13
COMEX:  PLATINUM - 1609.90-1.75
LME:  ALUMINIUM - 2680.50+1.61 COPPER - 10268.50+2.95
LME:  NICKEL - 15235.00-0.78 TIN - 35410.00+3.23
LME:  LEAD - 1988.50-0.67 ZINC - 2960.00+2.48
FOREX:  USD/JPY - 147.94-0.39 EUR/GBP - 1.1741+0.16
FOREX:  EUR/USD - 1.1741+0.16 GBP/USD - 1.3443+0.09
STOCKS RUS:  RTSI - 1023.75+0.33
STOCKS US: DOW JONES - 46397.89+0.18 NASDAQ - 22660.01+0.30
STOCKS US: S&P 500 - 6688.46+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 44550.85-0.85 TOPIX - 3094.74-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26855.56+0.00 SSEC - 3882.78+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9350.43+0.54 CAC40 - 7895.94+0.19
STOCKS EUR:  DAX - 23880.72+0.57
01/10/2025  CBA:  USD - 382.74+0.22 GBP - 515.63+1.6
01/10/2025  CBA:  EURO - 448.8-0.58
01/10/2025  CBA:  GOLD - 47072+8 SILVER - 568.2-9.21
Լոնդոնը դուրս է մնացել IPO իրականացնելու աշխարհի 20 խոշորագույն բորսաների ցանկից
01/10/2025 18:45
Կիսվել

Լոնդոնը դուրս է մնացել IPO իրականացնելու աշխարհի 20 խոշորագույն բորսաների ցանկից

Լոնդոնի ֆոնդային բորսան դուրս է մնացել աշխարհի IPO կազմակերպման 20 խոշորագույն հարթակների շարքից՝ զիջելով, մասնավորապես, Սինգապուրի, Մեքսիկայի և Օմանի բորսաներին։

Bloomberg-ի զեկույցի համաձայն՝ երրորդ եռամսյակի արդյունքներով Լոնդոնի բորսան վարկանշում իջել է երեք հորիզոնականով՝ գրավելով 23-րդ տեղը։ IPO-ների ծավալը բրիտանական հարթակում այս տարի նվազել է 69%-ով՝ հասնելով ընդամենը 248 միլիոն դոլարի, ինչը վերջին ավելի քան 35 տարվա նվազագույն ցուցանիշն է։

Լոնդոնում տարվա խոշորագույն IPO-ն դարձել է ֆինանսական ընկերության՝ MHA Plc-ի բաժնետոմսերի տեղաբաշխումը՝ 98 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 132 միլիոն դոլար) չափով։

Երրորդ եռամսյակում Լոնդոնի բորսայում IPO-ների ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 42 միլիոն դոլար, ինչը 85%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Լոնդոնի՝ որպես միջազգային ֆինանսական կենտրոնի պատմական դերը թուլացել է Եվրոպայի այլ բորսաների մրցակցության և Ասիայի ու Մերձավոր Արևելքի նոր ֆինանսական հանգույցների ձևավորման հետևանքով։ Բացի այդ, Լոնդոնում ընկերությունների ցածր գնահատականները խթանել են նրանց նախապատվությունը տալ մասնավոր ներդրողներին կամ այլ շուկաներին, մասնավորապես Նյու Յորքին, ինչն էլ նվազեցրել է Լոնդոնի դերը՝ որպես աշխարհի առաջատար IPO հարթակ։

Bloomberg-ը հիշեցնում է, որ դեռևս 2013 թվականին Լոնդոնի բաժինը կազմում էր Եվրոպայում կատարված բոլոր IPO-ների ավելի քան կեսը, մինչդեռ այս տարի այն կազմել է ընդամենը 3%։

Այս տարվա արդյունքներով ԱՄՆ-ն մնում է համաշխարհային առաջատար՝ 52.92 միլիարդ դոլար ծավալով IPO-ներով։ Երկրորդ տեղում է Հոնկոնգը (23.39 միլիարդ դոլար), երրորդում՝ Չինաստանը (16.17 միլիարդ դոլար)։ Առաջնորդների հնգյակում են նաև Հնդկաստանը (11.16 միլիարդ դոլար) և Սաուդյան Արաբիան (4.38 միլիարդ դոլար)։

01/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.74
+0.22
Եվրո (EUR)
448.8
-0.58
Ռուբլի (RUR)
4.6795
+0.0395
Լարի (GEL)
140.69
+0.12
47072
+8
Արծաթ
568.2
-9.21