Պաղեստինի ԿԲ-ի ներկայացուցիչները ուսումնասիրել են ՀՀ-ում սպառողների շահերի պաշտպանության համակարգը
ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ են այցելել Պաղեստինի կենտրոնական բանկի ներկայացուցիչները` Սպառողների շահերի պաշտպանության համակարգը ուսումնասիրելու համար:
Այցի ընթացքում Պաղեստինի կենտրոնական բանկի ներկայացուցիչները ծանոթացել են ֆինանսական համակարգում սպառողների պաշտպանությանն ուղղված կարգավորման դաշտին, վերահսկողության մեխանիզմներին, ինչպես նաև ֆինանսական կրթման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումներին:
Եղել են այցելություններ նաև ֆինանսական կազմակերպություններ, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, «ԱՔՌԱ» վարկային բյուրո, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ: